Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
20.02.2018 | 01:28

...թե ՀՀԿ վերնախավին լրջորեն զայրացրել են հանրապետականից «վտակված», «մայր գետին» միանալու բոլոր հույսերը մարած, Արարատի մարզը մեկընդմիշտ կորցրած Հովիկ Աբրահամյանի վերջին ակտիվացումները՝ քաղաքական մարգինալների միջոցով։

Չնայած Արգամիչն այստեղ, այլուր և ամենուր պնդում է, թե ինքն այլևս չի զբաղվի քաղաքականությամբ, ու իրեն շատ լավ է զգում նոր կարգավիճակում, զի յուր բիզնեսներով է զբաղված, այնուհանդերձ, իշխանությունները շատ լավ գիտեն, թե ինչով է նա «զբաղված» և «ումով», ուստի, ասում են, քաղաքական որոշում կա` եթե նա մի քիչ էլ խորանա, ապա նրա իշխանազրկումը կավարտվի նաև ունեզրկումով։

Դիտվել է՝ 9963

Մեկնաբանություններ